News
Լրահոս
News
Շաբաթ
Հունիս 01
Տեսնել լրահոսը

Այս իշխանությունները որեւէ վստահություն չեն ներշնչում, նրանք չունեն բավարար կոմպետենտություն, գիտելիքներ եւ կարողություններ Հայաստանն առաջնորդելու համար: Այս մասին, այսօր՝ մայիսի 1-ին, «Նոր ուժ» կուսակցության հիմնադիր համագումարում իր ելույթում նշեց Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը:

«Նիկոլ Փաշինյանը եւ նրա թիմը այլեւս անելիք չունեն, նրանք պետք է հեռանան: մենք եկել ենք ասելու, որ այս երկրում այլընտրանք չպետք է լինի թալանչիների եւ դավաճանների միջեւ: Ոչ, մենք համոզված ենք, որ  իշխանությունը կարող է մաքուր լինել կոռուպցիայից, միաժմանակ լինել գրագետ ու բանիմաց: Մենք հվատում ենք, որ քաղաքականությամբ կարող են եւ պետք է զբաղվեն բրոյական, ազնիվ, պարկեշտ մարդիկ»,-ասաց նա:

Հայկ Մարությանը հավելեց, որ իրենք որպես նոր ուժ գալիս են ժողովրդի հավատը սեփական ուժերի նկատմամբ վերականգնելու համար. «Վստահ եմ, որ մեզ մոտ ամեն ինչ տացվելու է: Լավ եղեք եւ Աստված մեզ բոլորիս, մեր ժողովրդին ու պետությանը պահապան»,- իր խոսքն ամփոփեց Հայկ Մարությանը:

Նշենք, որ «թավշյա հեղափոխությունից» հետո Հայկ Մարությանը «Քաղաքացիական պայմանագրի» ցուցակով ընտրվել էր Երևանի քաղաքապետ, ապա 2021-ի դեկտեմբերին պաշտոնանկ էր արվել իր թիմի կողմից։ Քաղաքապետին անվստահություն հայտնելու գործընթացն իշխող թիմը հիմնավորել էր նրա հետ քաղաքական խզմամբ։ Այս տարվա փետրվարի 7-ին էլ Երևանի ավագանին դադարեցրել էր «Ազգային առաջընթաց» կուսակցության ցուցակով ավագանու անդամ դարձած Մարությանի լիազորությունները՝ բացակայություների հիմնավորմամբ։

«Նոր ուժ» ռեֆորմիստական կուսակցության նպատակը հանրաքվեներին, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու և հասարակության ու պետության քաղաքական կյանքին մասնակցության այլ ձևերով ժողովրդի քաղաքական կամքի ձևավորմանն ու արտահայտմանը նպաստելն է:

«Նոր ուժ» կուսակցության գաղափարական հենքը սոցիալ-ռեֆորմիզմն է։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ