News
Լրահոս
News
Շաբաթ
Հունիս 01
Տեսնել լրահոսը

Ապրիլի 29-ին ՀՀ ՏԿԵ նախարարությունում անցկացվել է շտաբային ուսումնավարժություն «Ուժեղ երկրաշարժի դեպքում նախարարության աշխատակիցների գործողությունների կազմակերպումն ու իրականացումը» թեմայով, որը ղեկավարել է ՏԿԵ նախարարի տեղական Վաչե Տերտերյանը։

Ինչպես NEWS.am-ին հայտնում են ՏԿԵՆ-ից, ուսումնավարժության նպատակն է եղել ստուգել և կատարելագործել նախարարության աշխատակիների և քաղաքացիական պաշտպանության կազմավորումների պատրաստականությունն ու գործառույթների իրականացումը ուժեղ երկրաշարժի դեպքում։

Շտաբային ուսումնավարժության ընթացքում նախարարության քաղաքացիական պաշտպանության կազմավորումներին տրվել են համապատասխան միջանկյալներ և ուսումնավարժության անցկացման պլանով նախատեսված ժամկետում քաղաքացիական պաշտպանության կազմավորումները ուսումնավարժության ղեկավար, նախարարի տեղական Վաչե Տերտերյանին զեկուցել են իրականացված աշխատանքների մասին։

Վաչե Տերտերյանը, ամփոփելով շտաբային ուսումնավարժությունը, կարևորել է ուսումնավարժության տեսական ձևաչափից բացի նաև նման իրավիճակների գործնական խաղարկումը, որի վերաբերյալ նախարարության Առաջին և զորահավաքային նախապատրաստության բաժնի պետ Մարիա Ազարյանին և նախարարության ստորաբաժանումների ղեկավարներին տրվել են համապատասխան հանձնարարականներ։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ