News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 17
Տեսնել լրահոսը


Ապրիլի 22-ից 29-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4259 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 122 մեքենա։

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 134, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 225 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 35, չամրակապված վարելու՝ 620, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 209, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 211, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 568 և 1675 այլ իրավախախտումներ։

115 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 101-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 109-ը՝ արտաքին լուսային սարքերի անսարքությամբ, որից 7-ը՝ բեռնատարներ, 63-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։ Բացի այդ, տարբեր կասկածանքներով ձերբակալվել ու բաժիններ են տարվել 97 անձ։

Նույն ժամանակահատվածում մարզերում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 11732 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 162 տրանսպորտային միջոց։

Հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 185, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 579 անձ։

Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 71, չամրակապված վարելու՝ 2607, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 205, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 387, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 66, արագության գերազանցման՝ 1467 և 3133 այլ իրավախախտումներ։

436 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 1244-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 623-ը՝ արտաքին լուսային սարքերի անսարքությամբ, որից 43-ը՝ բեռնատարներ, 160-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։ Բացի այդ, տարբեր կասկածանքով ձերբակալվել ու բաժիններ են տարվել 59 անձ։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Էվրիկա» առևտրային կենտրոններում` տարբեր հասցեներով, իրականացվում են խուզարկություններ. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական...
Ամեն ինչ այրվել է, ոչինչ չի մնացել. «Շոփինգ Սիթիի» տուժած տաղավարների սեփականատերերը անելանելի դրության մեջ են (ֆոտո)
Ամեն ինչ այրվել ա, ոչինչ չի մնացել: Սուրմալուի պայթյունի ժամանակ անգամ էսքան վնաս չկար....
Բացահայտվել են բնակարանային գողություններ. Մի դեպքում գողերի շարքում կին է եղել
Մայիսի 3-ի երեկոյան ոստիկանության Վարդենիսի բաժնում հաղրոդում տված կինը...
Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 32 մլն 516 հազար դրամի վնասն լրիվ վերականգնվել է
Պետությանը և համայնքին պատճառված ընդհանուր՝ 32 մլն 516 հազար դրամի վնասը…
Շիրակում վերաերթի է ենթարկվել քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազորը. Նա հոսպիտալացվել է
Երեկ՝ մայիսի 16-ին, վրաերթ է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը...
Օրբանն ասել է, որ Ֆիցոն կյանքի և մահվան միջև է
Եթե այս իրավիճակին նայեք քաղաքական տեսանկյունից, ապա դա մեծ կորուստ է Հունգարիայի համար...
Ամենաշատ