News
Լրահոս
News
Շաբաթ
Հունիս 01
Տեսնել լրահոսը

Անցյալ շաբաթ դեսպան ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը ողջույնի խոսք է հղել «Հետտրավմատիկ արտթերապիայի» եռօրյա աշխատարանի մասնակիցներին։ Աշխատարանը տեղի է ունեցել Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնում (ՀՄԿ), որը վարել է ԱՄՆ-ից փորձագետ, արտթերապիայի հավաստագրված մասնագետ Դեյվիդ Միթչելը։

Դեյվիդ Միթչելը հոգեկան առողջության հարցերով առաջատար մասնագետ է, ունի գործնական փորձառություն և աջակցության նպատակով կիրառում է  ստեղծագործական մոտեցումներ։ Ապրիլի 22-ից 29-ը Դեյվիդ Միթչելը աշխատարաններ է վարել հայ մասնագետների համար՝ գործակցելով ՀՄԿ-ի, «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի և «Վորլդ վիժըն Արմենիա» կազմակերպության հետ։

Այցի ընթացքում նա նաև խորհրդակցություններ է անցկացրել տեղահանված անձանց սոցիալ-հոգեբանական ծառայություններ մատուցող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, ինչպես նաև աշխատարաններ ու կարողությունների զարգացման ու վերապատրաստման դասընթացներ` հոգեկան առողջության մասնագետների, սոցիալական աշխատողների, մանկավարժների, դպրոցների հոգեբանների համար՝ շեշտադրվելով տեղահանված անձանց ներառման կարևորությունը։ Դեյվիդ Միթչելը, լինելով ԱՄՆ «Խաղաղության կորպուսի» նախկին կամավոր, առիթ է ունեցել տարիներ առաջ բնակվել Հայաստանում և ամուր կապեր ունի երկրի հետ։

«Տեղահանումը կարող է նշանակալի հոգեբանական ու սոցիալական սթրես լինել անձի, ընտանիքի, երեխաների համար։ Դեյվիդ Միթչելը կներկայացնի ամերիկյան փորձը, որը հուսով ենք կօգնի կատարելագործել հայ մասնագետների կարողությունները՝ հնարավորություն տալով առավել լավ արձագանքել տեղահանված անձանց կարիքներին ու նպաստել համայնքներում նրանց ներառմանը», - ասել է դեսպան Քվինը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կառավարությունը հավանություն տվեց ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև մաքսային մարմինների փոխադարձ օգնության վերաբերյալ համաձայնագրին
Սույն համաձայնագրի ստորագրումը մեծապես կնպաստի մաքսային իրավախախտումների հայտնաբերմանն ու կանխարգելմանը, տեղեկատվության…
Շնորհավո՛ր Առաջին հանրապետության օրը, Հայաստա՛ն․ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն
Խնդրում ենք նկատի ունենալ, որ դեսպանատունն այսօր փակ է...
ԱՄՆ դեսպանը հայ-ամերիկյան բարեկամական կապերի խորացման գործում Խաղաղության կորպուսի դերը համարում է անգնահատելի
Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպան Քրիստինա Քվինը, ելույթ ունենալով...
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալի գլխավորած պատվիրակությանը
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է ԱՄՆ թմրամիջոցների դեմ...
Գնահատելի է Խաղաղության կորպուսի գործունեությունը Հայաստանում․ ՀՀ նախագահն ընդունել է ԱՄՆ դեսպանին և Կարոլ Սպանին
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, հյուրերը նշել են, որ ուրախ են Հայաստանում ներկայացված լինելու և երկրի զարգացմանն աջակցելու...
Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ ԿՀՎ ղեկավարի տեղակալին
Քննարկվել են ինչպես Հայաստան-ԱՄՆ երկկողմ, այնպես էլ միջազգային օրակարգին վերաբերող հարցեր…
Ամենաշատ