News
Լրահոս
News
Շաբաթ
Հունիս 01
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստանի տարբեր մարզերում ծավալված խաղաղ անհնազանդության երեկվա ակցիաներն իշխանական թիմում երկակի տրամադրություններ են առաջացրել։ Որոշ տեղեկություններով, ՔՊ-ական պատգամավորներից ոմանք մասնավոր քննարկումներում իշխանության ներկայացուցիչների անվտանգությունն ապահովելու միջոցառումների անհրաժեշտության մասին են բարձրաձայնել՝ շեշտելով, որ հետպատերազմյան օրերի շունչն է զգացվում, պետք է պատրաստ լինել հնարավոր հարձակումներին ու անակնկալներին:

Սակայն շատերին էլ այս ակցիաները չեն մտահոգել՝ վստահ են, որ դժվար թե պայքարը թափ հավաքի։ Այնպես են ժողովրդի ողնաշարը կոտրել, որ հազիվ թե 2018-ը կրկնվի: Ի դեպ, իշխանական թիմում սարսափում են հատկապես այն մոտալուտ օրվանից, երբ օրակարգ կգա փախստականների վերադարձի հարցը:

Կարծում են, որ այդ ժամանակ իրենց կողմից որեւէ մանիպուլյացիա չի աշխատի, եւ ոչ մի կերպ մարդկանց չեն կարող «կտեր» տալ, թե սա նրանց հողն է, տալիս ենք: Եթե հիմա հայտարարում են, որ ՀՀ սահմանից մի միլիմետր չեն հանձնում, այն, ինչ տալիս են Ադրբեջանին, ադրբեջանական է, ապա ադրբեջանցի «փախստականների» վերադարձի ժամանակ ոչ մի «կռուտիտ» չի անցնի։ Անգամ իշխանական թիմում կանխատեսում են` երբ Ալիեւը փախստականների անվան տակ Հայաստան ուղարկի հատուկ ծառայությունների ներկայացուցիչների՝ իրենց ընտանիքներով, «բոլոլան» այդ ժամանակ կսկսվի:

Հիշեցնենք, որ Ալիեւը հայտարարում է 250 հազար փախստականի մասին, որոնք ժամանակին ապրել են Հայաստանում, իսկ հիմա նրանք աճել-բազմապատկվել են, եւ նրանց ժառանգները եւս կարող են գալ Հայաստան։ Իսկ Ադրբեջանում ապրող 500 հազար հայերի, 120 հազար արցախահայերի վերադարձի իրավունքը ոչ մեկը չի պաշտպանում, գոնե որպես հակակշիռ առաջ չի քաշում»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ժողովուրդ». Գյումրեցիները պատրասվում են Բագրատ Սրբազանին դիմավորելուն
Տեղեկացանք, որ մի խումբ գյումրեցիներ պատրաստվում են Սրբազանին եւ նրա աջակիցներին դիմավորել...
«Հրապարակ». ՔՊ նիստը հետաձգվել է. պատճառը սրբազան շարժումն է
ՔՊ աղբյուրներից տեղեկացանք, որ կուսակցականներին հարկ են համարել տեղեկացնել միայն նախաձեռնող խմբի...
«Փաստ». Փաշինյանը հրահանգել է «նստեցնել» ցանկացած գնով
Հարցն այն է, որ Սամսոնյանին և Սաղաթել յանին կալանքից ազատ արձակելը ավելացրել է առանց այդ էլ մեծ...
«Հրապարակ». «Ոչ մի ոստիկան չի մտնելու այս զուգարան»
Երեկ նմանատիպ շենքերից մեկի հավաքարարը (անունը չենք գրում՝ տիկնոջը հարվածի տակ չդնելու համար) միայնակ...
«Ժողովուրդ». Չի բացառվում՝ Լեւոն Երանոսյանի մասով խիստ ու ծանր որոշում լինի. ինչու հետաձգվեց վճռի հրապարակումը
Հիշեցնենք, որ 2018 թվականի «հեղափոխության» օրերին Բաղրամյան պողոտայում լուսաձայնային նռնակ կիրառելու...
«Հրապարակ». Շարժման ակտիվի նկատմամբ իշխանությունը հատուկ հսկողություն է սահմանել
Այդ «սադրիչներին» արդեն դեմքով ճանաչում են։ Նրանք փորձում են պայքարողների մեջ կասկած գցել, ներշնչել, որ...
Ամենաշատ