News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 17
Տեսնել լրահոսը


Միացյալ Նահանգները ԵՄ առաքելության միջոցով ՆԱՏՕ-ի ուժերին ներգրավում է Հարավային Կովկաս։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Կանադայի ներկայացուցչի միացումը դիտորդներին։

«Մենք նշում ենք ԵՄ ներկայության լիակատար անարդյունավետությունը տեղում միջադեպերը կանխելու առումով։ Ամեն օր մենք ավելի ու ավելի ենք համոզվում Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործում ԵՄ-ի կողմից որևէ դրական ներդրման բացակայության մեջ»,- ասել է Զախարովան։

Ընդհակառակը, Եվրամիության ներկայացուցիչները, ըստ նրա, զբաղված են տարբեր տեսակի սադրանքներով, հետախուզական գործունեությամբ, քարոզչությամբ։ Ըստ Զախարովայի գնահատականի, դա օրինաչափ մերժում է առաջացնում տարածաշրջանի երկրների մոտ, որոնք միասնական են նրանում, որ Անդրկովկասում ծագող ցանկացած խնդիր պետք է լուծվի Հարավային Կովկասում՝ ի շահ այստեղ գտնվող բոլոր երկրների՝ առանց դրսի ապակաուցողական միջամտության։

«Ինչպես հասկանում ենք, Օտտավայի՝ ԵՄ առաքելությանը միանալու հարցն արդեն անցել է գործնական հարթություն։ Օրերս Կանադայից Հայաստան է ժամանել, այսպես կոչված, փորձագետ։ Պարզ չէ, թե որն է նման լուծման հավելյալ արժեքը, որքանով է այն պահանջված հայերի կողմից։ Թող իրենք մեկնաբանեն»,- ասել է Զախարովան։

Ըստ Զախարովայի, ամենայն հավանականությամբ, բանն այն է, որ այս իրավիճակում ԱՄՆ-ի կրտսեր գործընկերը՝ Եվրամիությունը, օգտագործվում է Վաշինգտոնի կողմից՝ ՆԱՏՕ-ի ուժերը տարածաշրջան ներքաշելու համար։

«Ակնհայտ է, որ Ատլանտյան օվկիանոսի մյուս կողմում նրանք ցանկանում են ոչ միայն ընդլայնել տեղում իրավիճակը վերահսկելու հնարավորությունը, այլև հետևել իրենց եվրոպացի դաշնակիցներին», - ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։



!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Փաշինյանն ու ԵՄ առևտրի գծով հանձնակատարը անդրադարձել են «Խաղաղության խաչմերուկ» նախագծին
Զրուցակիցներն անդրադարձ են կատարել նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացին, տարածաշրջանային տրանսպորտային...
Հայաստանին ԵՄ-ում ոչ ոք չի սպասում. Արմեն Աշոտյան
Երկրում շարունակվող համաժողովրդական ընդվզումների ֆոնին Նիկոլ Փաշինյանը բաց չի թողել առիթը՝ մեկնելու հերթական գործուղման, այս անգամ՝ Կոպենհագեն,...
ՀՀ կառավարությունը պատրաստ է տարբեր ոլորտներում զարգացնելու և խորացնելու համագործակցությունը ԵՄ-ի հետ. ՏԿԵՆ փոխնախարար
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե...
Շառլ Միշելը նշել է Վրաստանի վարչապետի եւ նախագահի հետ հեռախոսազրույցի մասին
Շառլ Միշելը հեռախոսազրույց է ունեցել Կոբախիձեի եւ Զուրաբիշվիլու հետ...
Եվրամիությունը հնարավոր է՝ սառեցնի ԵՄ-ին միանալու Վրաստանի դիմումը. Financial Times
Եվրոպացի պաշտոնյաների պնդմամբ՝ Թբիլիսիի հետ բանակցությունների մեկնարկն, ըստ ամենայնի, Բրյուսելն անորոշ ժամանակով կհետաձգի…
ԵՄ առաքելությունն ավելի շատ բան է անում Հայաստանի հարեւանների՝ ՌԴ-ի, Ադրբեջանի եւ Իրանի դեմ. ՌԴ ԱԳՆ
Բացահայտ սադրիչ գործունեություն ԵՄ առաքելության կողմից...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ