News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 17
Տեսնել լրահոսը

Ապրիլի 12-ի երեկոյան անհայտ անձինք հրկիզել են Ֆրեզնոյում (Կալիֆորնիա, ԱՄՆ) «Արարատ» հայկական գերեզմանատունը, հայտնում է «Զարթոնք»-ը։

Ուրբաթ երեկոյան գերեզմանատան գլխավոր մուտքի մոտ ութ ծառ է հրկիզվել։ Այս մասին օպերատիվորեն տեղեկացրել են ոստիկաններին ու հրշեջներին։ Առայժմ ոչ ոք չի ձերբակալվել հրկիզման կասկածանքով։

Պարբերականի տվյալներով, այս տարվա հունվարից ի վեր սա վեցերորդ հրկիզումն է գերեզմանատանը, որը հիմնադրվել է 1885 թվականին։ Միջադեպերի հետևանքով այրվել է 19 նոճի։

Վարչակազմը մտահոգված է միջադեպերով, քանի որ դրանք համարում է նպատակային հարձակումներ։

Հիշեցվում է, որ այս գերեզմանատանը թաղված են բազմաթիվ հայ ականավոր գործիչներ, այդ թվում՝ Սողոմոն Թեհլերյանը, Վիլյամ Սարոյանը, Վիկտոր Մաղաքյանը և այլոք։

Վարչակազմը չի բացառել, որ հրկիզումը կապված է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի առաջիկա օրվա հետ, որը նշվում է ամեն տարի ապրիլի 24-ին։

Նախնական տվյալներով, ծառերի փոխարինումը կարժենա մոտավորապես 25 հազ․ դոլար։



!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Էվրիկա» առևտրային կենտրոններում` տարբեր հասցեներով, իրականացվում են խուզարկություններ. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական...
Ամեն ինչ այրվել է, ոչինչ չի մնացել. «Շոփինգ Սիթիի» տուժած տաղավարների սեփականատերերը անելանելի դրության մեջ են (ֆոտո)
Ամեն ինչ այրվել ա, ոչինչ չի մնացել: Սուրմալուի պայթյունի ժամանակ անգամ էսքան վնաս չկար....
Բացահայտվել են բնակարանային գողություններ. Մի դեպքում գողերի շարքում կին է եղել
Մայիսի 3-ի երեկոյան ոստիկանության Վարդենիսի բաժնում հաղրոդում տված կինը...
Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 32 մլն 516 հազար դրամի վնասն լրիվ վերականգնվել է
Պետությանը և համայնքին պատճառված ընդհանուր՝ 32 մլն 516 հազար դրամի վնասը…
Շիրակում վերաերթի է ենթարկվել քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազորը. Նա հոսպիտալացվել է
Երեկ՝ մայիսի 16-ին, վրաերթ է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը...
Օրբանն ասել է, որ Ֆիցոն կյանքի և մահվան միջև է
Եթե այս իրավիճակին նայեք քաղաքական տեսանկյունից, ապա դա մեծ կորուստ է Հունգարիայի համար...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ