News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 17
Տեսնել լրահոսը

Իտալական Abarth ավտոարտադրողը ներկայացրել է ռետրո ոճով երկտեղանի սպորտային կուպեն՝ ի պատիվ իր 75-ամյակի, գրում է Autocar-ը։

Abarth Classiche 1300 OT անվանմամբ մոդելը ստեղծվել է Alfa Romeo 4C-ի հիման վրա և նկարագրվում է որպես ժամանակին մրցավազքերում  բարձրակարգ հաղթանակների հասած, 1965 թվականի արտադրության Fiat-Abarth OT 1300 մրցարշավային մեքենայի «ժամանակակից վերաիմաստավորում»։

Ինչպես վերոհիշյալ մոդելի դեպքում, որը Abarth-ի հայտարարության համաձայն, «վաճառվել է ռեկորդային կարճ ժամանակում», կարտադրվի նոր 1300 OT մոդելի ընդամենը հինգ նմուշ, որոնց արտադրությունը կսկսվի շնորհանդեսից անմիջապես հետո:

Պատվերներն այժմ բաց են, սակայն ընկերությունը դեռևս գնային մանրամասներ չի հայտնում։



!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ