News
Լրահոս
News
Շաբաթ
Հունիս 01
Տեսնել լրահոսը

Ucom ընկերության արագ և ժամանակակից ֆիքսված ցանցն արդեն հասանելի է Արտաշատի բնակիչների համար։ Այսուհետ Արտաշատի բաժանորդները ևս կարող են միանալ Unity փաթեթներին և ստանալ ֆիքսված ինտերնետ, շարժական կապ և հեռուստատեսություն մեկ փաթեթում՝ հասանելի սակագներով։ Այս կապակցությամբ ընկերությունը գործարկել է հատուկ առաջարկ՝ միայն Արտաշատի բնակիչների համար։

Մինչև հուլիսի 31-ը ներառյալ Unity 9000 մարզային փաթեթին բաժանորդագրվելու դեպքում փաթեթից կօգտվեն ամսական 8000 դրամով։ Ինչպես նաև, բաժանորդագրվելով Unity 7000  կամ Unity 9000 մարզային փաթեթներից մեկին 12 ամսով, ծառայություններից կօգտվեն երեք ամիս անվճար։

Նշենք, որ զեղչերն ու բարձրորակ կապը միակ նվերները չեն Արտաշատի բնակիչներին՝ Ucom-ի նախաձեռնությամբ Թատրոնի այգում ապահովվել է Wi-Fi 6 նորագույն տեխնոլոգիայով ինտերնետ հասանելություն։

«Արդեն երկրորդ տարին է ինչ մենք անդադար աշխատում ենք մեր ցանցը մարզերում ընդլայնելու նախագծի վրա, ու ես հպարտ եմ, որ մեր ժամանակակից ֆիքսված կապն արդեն գործում է Հայաստանի հնագույն մայրաքաղաք Արտաշատում։ Վստահ եմ, արտաշատցիները բարձր կգնահատեն Ucom-ի փաթեթների հարմարավետությունն ու հասանելիությունը։ Նաև հուսով եմ, որ ամառվա տաք օրերին այգում հանգստացող բնակիչները կվայելեն նորագույն տեխնոլոգիաներով աշխատող Wi-Fi ցանցը», - նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

Պարոն Յիրիկյանն այցելեց նաև քաղաքում ընկերության առաջին բաժանորդին՝ Գրետա Մարգարյանին, ում նվիրեց Unity 20․000 փաթեթից 6 ամսվա ընթացքում անվճար օգտվելու հավաստագիր։ «Ես գիտեի, որ Ucom-ը որակյալ ծառայություն է տալիս, ու ես ինքս էլ շատ գոհ եմ` մենք մի քանի օր է օգտվում ենք։ Ես հեռուստաալիքներն եմ դիտում, աղջիկս էլ ինտերնետից է օգտվում, մեր հարազատների հետ կապի մեջ ենք լինում», - ասել է Գրետա Մարգարյանը։ Հավելենք, որ 2024 թվականի սկզբին Ucom ֆիքսված ցանցը գործարկվել է նաև Աշտարակում։

Photo 2.jpg (81 KB)

Photo 3.jpg (96 KB)

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ucom-ի գլխավոր տնօրենը մասնակցել է Առաջնորդության դպրոցի ավարտական միջոցառմանը
Դուք էլ, որպեսզի դառնաք լավ առաջնորդներ պիտի չվախենաք ստեղծագործ, հետևողական ու վստահ լինել ձեր աշխատանքի մեջ...
Հայտնի են դարձել EWC 2024 Հայաստանի ազգային հաղթողները (ֆոտո)
2019 թվականից ի վեր EWC-ն վերածվել է աշխարհի ամենամեծ և ամենատարբեր ստարտափ մրցույթների և աջակցության ծրագրերի հարթակի...
Ucom-ի աջակցությամբ երիտասարդները ծանոթանում են բնապահպանական կարևոր խնդիրներին
Բազմազան, մաքուր բնությունն այն է, ինչ մենք ցանկանում ենք ժառանգել հաջորդ սերունդներին...
Ucom-ի ու TEAM Telecom Armenia-ի 16 կայաններ դեռ գտնվում են խափանված վիճակում
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը երեկվանից...
Լոռու և Տավուշի մարզերում հեղեղումների հետևանքով որոշ բաժանորդներ կարող են նկատել շարժական կապի խափանումներ
Ընկերությունից հայցում են բաժանորդների ներողամտությունը և վստահեցնում, որ...
  «Ռոստելեկոմ Հայաստանը» վերափոխվում է «OVIO»-ի
Մինչև 2024թ․ ընկերությունը Հայաստանում կատարել է ավելի քան 37 մլրդ դրամ ներդրում և վճարել 14 մլրդ դրամ հարկ...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ