News
Լրահոս
News
Շաբաթ
Հունիս 01
Տեսնել լրահոսը

ԱՐՄՍԻՍԲԱՆԿ-ի հաճախորդներն այսօրվանից կարող են օգտվել վճարման ավելի ապահով, անվտանգ և վստահելի գործիքից՝ Apple Pay-ից, որը կօգնի խուսափել վճարային քարտն ուրիշին հանձնելուց, վճարային տերմինալի կոճակներին հպվելուց կամ կանխիկ գումար փոխանակելուց: Apple Pay-ի միջոցով իրականացվող յուրաքանչյուր գործարքի պաշտպանությունն իրականացվում է iPhone-ի նորարարական տեխնոլոգիաների միջոցով:

Անհպում վճարում կատարելու համար պարզապես անհրաժեշտ է iPhone-ը կամ Apple Watch-ը մոտեցնել վճարային տերմինալին: Apple Pay-ի միջոցով իրականացված յուրաքանչյուր վճարում անվտանգ է, քանի որ այն վավերացվում է Face ID-ով, Touch ID-ով կամ սարքի գաղտնաբառով, ինչպես նաև մեկանգամյա չկրկնվող դինամիկ անվտանգության կոդով: Apple Pay-ով վճարումներ հնարավոր է կատարել մթերային խանութներում, դեղատներում, տաքսի-ծառայություններից օգտվելիս, ռեստորաններում, սրճարաններում, խանութ-սրահներում և այլ վայրերում:

Apple Pay-ը կարելի է նաև օգտագործել iPhone-ում, iPad-ում և Mac-ում հասանելի հավելվածներում կամ համացանցում` Safari-ում, ավելի արագ և հարմարավետ գնումներ կատարելու համար, ընդ որում՝ առանց օգտահաշիվներ ստեղծելու կամ առաքման և վճարային տեղեկությունները մի քանի անգամ մուտքագրելու անհրաժեշտության: Բացի դրանից, Apple Pay-ը հեշտացնում է սննդամթերքի առաքման, առցանց գնումների, փոխադրման և կայանման համար վճարումները: Apple Pay-ը կարելի է օգտագործել նաև Apple Watch-ի հավելվածներում վճարումներ կատարելու համար:

Անվտանգությունն ու գաղտնիությունն առանցքային նշանակություն ունեն Apple Pay-ի համար: Կրեդիտային կամ դեբետային քարտը Apple Pay-ին կցելիս տվյալ քարտի իրական համարը չի պահվում ոչ սարքում, ոչ էլ Apple-ի սերվերներում: Դրա փոխարեն սարքին շնորհվում է չկրկնվող հաշվի համար, որը գաղտնագրվում և պահվում է այդ սարքի «Անվտանգ տարր» (Secure Element) հավաստագրված չիպի մեջ, որը նախատեսված է վճարային տեղեկատվության անվտանգ պահպանման համար:

Apple Pay-ը կարգավորելը շատ հեշտ է: Բավական է պարզապես մտնել iPhone-ում առկա Wallet հավելվածը, սեղմել «+» նշանը և հետևել ցուցումներին՝ ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ի քարտը ավելացնելու համար: Քարտը iPhone-ին, Apple Watch-ին, iPad-ին և Mac-ին կցելուց անմիջապես հետո հաճախորդը կարող է սկսել օգտագործել Apple Pay-ը: Հաճախորդները կշարունակեն ստանալ բոլոր զեղչերն ու առավելությունները, որոնք ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ն առաջարկում է Mastercard-ի քարտապաններին:

Առավել մանրամասն կարող եք ծանթանալ այստեղ

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկել է մանկական ավանդ
Ավանդը կարող է ներդրվել երեխայի օրինական ներկայացուցիչների՝ ծնողների և խնամակալների, ինչպես նաև մտերիմ հարազատների կողմից...
Մեկնեք Փարիզ Յունիբանկի և VISA-ի հետ ՝ Օլիմպիական խաղերը դիտելու
Յունիբանկն արդեն իսկ ամփոփել է արշավի երկրորդ խաղարկության արդյունքները և հաղթողներին հանձնել նվերները...
Ամիօ բանկը և Վիզա ընկերությունը տոնեցին Visa Business Signature քարտի մեկնարկը
Մենք պատրաստ ենք աջակցել Հայաստանի թվային վերափոխմանը և նորարարությունների ներդրմանը...
ԱրարատԲանկը մանկական աղոթագրքեր կնվիրի հիվանդությունների դեմ պայքարող երեխաներին
Առաջին տարին չէ, որ ԱրարատԲանկը համագործակցում է «Սիթի օֆ Սմայլ» բարեգործական հիմնադրամի հետ և միանում հիմնադրամի...
Ազնավուր և Լեգրան երևանյան բեմին․ բալետային երեկոյի հովանվոր՝ Ֆասթ Բանկ
Ֆասթ Բանկի կողմից մշակութային նախագծերին աջակցությունը պարբերական բնույթ է կրում...
Որքան կարժենա Գազայի պատերազմն Իսրայելի վրա. Իսրայելի Կենտրոնական բանկի հաշվարկը
Ռազմական ծախսերի վերջին գնահատականը ցույց է տալիս, որ երկրի պաշտպանության կարիքները հոգալու համար կպահանջվի ռազմական ծախսերի գրեթե կեսը՝ 118 միլիարդ շեքել, իսկ մինչև 2025 թվականը քաղաքացիական ծախսերի համար, ներառյալ քաղաքացիական բնակչության տարհանման և բնակարանային ապահովման ծախսերը տարհանվածների համար, ինչպես նաև այլ ծախսերը կազմեն 38 միլիարդ շեքել...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ