News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 02
Տեսնել լրահոսը

ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը նախօրեին հանդիպել է 17 երկրների դեսպանների հետ, որոնց քաղաքացիներին ՀԱՄԱՍ-ի զինյալները պատանդ են վերցրել։

ՀԱՄԱՍ-ը պատանդ է պահում Ավստրիայի, Արգենտինայի, Բուլղարիայի, Բրազիլիայի, Հունգարիայի, Գերմանիայի, Դանիայի, Իսպանիայի, Կանադայի, Կոլումբիայի, Լեհաստանի, Պորտուգալիայի, Ռումինիայի, Սերբիայի, Միացյալ Թագավորության, Թաիլանդի և Ֆրանսիայի քաղաքացիներին։

«Դիվանագետների խումբը քննարկել է ՀԱՄԱՍ-ին ուղղված իր հավաքական կոչը՝ անհապաղ ազատ արձակել պատանդներին և ճգնաժամին վերջ դնելու ուղիներ փնտրել», - ասված է Սպիտակ տան հայտարարության մեջ։

Սալիվանը հայտնել է նաև, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը շարունակում է շփվել Իսրայելի, Կատարի և Եգիպտոսի առաջնորդների հետ՝ փորձելով արդյունքի հասնել հրադադար հաստատման և պատանդներին ազատ արձակման ուղղությամբ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ