Տեխնոլոգիական ոլորտի զարգացումը անհնար է առանց հստակ պլանի, ինչի մասին վկայում է համաշխարհային փորձը։ Այս մասին Վերակառուցման եւ եւ զարգացման եվրոպական բանկի ժողովում մայիսի 15-ին ասել է Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակ Հակոբ Արշակյանը։
Նրա գնահատմամբ՝ Հայաստանի սահմանափակ մարդկային ռեսուրսների պայմաններում անհրաժեշտ է ավելի հստակ որոշել առաջնահերթությունները եւ ուշադրությունը կենտրոնացնել դրանց վրա։ Գերակայությունների թվում նա նշել է արհեստական բանականության ոլորտը, միկրոէլեկտրոնիկան, որտեղ Հայաստանն ավանդույթներ ունի, ինչպես նաեւ կենսատեխնոլոգիաները։
Արշակյանն ավելացրել է, որ համաշխարհային առաջատարները, այդ թվում հայկական ծագում ունեցող ամերիկացի գործարար Նուբար Աֆեյանի ընկերությունները, կարող են հանդես գալ իրենց նախաձեռնություններով։
Փոխխոսնակը նշել է ներդրումների կարեւորությունը կրթության եւ գիտության ոլորտում։ «Մենք ցանկանում ենք բիզնեսի ոլորտում իրականացնել անցում համակարգչայնացված աշխատանքից ավելի բարդ տեխնոլոգիայի»,- ընդգծել է նա։
Նրա խոսքով՝ սփյուռքը կարեւոր դեր է խաղում երկրի տեխնոլոգիական զարգացման գործում։ «Մենք պետք է շեշտադրենք այդ մարդկանց հետ ակտիվ աշխատանքը, ինչպես նաեւ այն ընկերությունները, որոնցում նրանք ներկայացված են»,- ամփոփել է խորհրդարանականը։