News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 02
Տեսնել լրահոսը

Երկու օր առաջ Դավիթ Գյուրջինյանը ռեկտորատի նիստ է հրավիրել, որտեղ քննարկվել է Բագրատ Սրբազանի առաջնորդած երթի ժամանակ Գառնիկ Դանիելյանի հետ համալսարան մտած ուսանողների հեռացման հարցը: Այս մասին այսօր՝ մայիսի 15-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Բրյուսովի անվան պետական համալսարանի նախկին պրոռեկտոր Ցոլակ Ակոպյանը:

«Երևի թե, Դավիթ Գյուրջինյանն այդ նիստով  ցանկացել է ավելի շատ ծառայել այս իշխանություններին և իր շեֆերին, քան հիմա է ծառայում»,-ասաց Ցոլակ Ակոպյանը:

Նա՝ իր խոսքով, նիստի մասին տեղեկանալուց հետո ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել այդ մասին, ինչն, ամենայն հավանականությամբ ստիպել է Դավիթ Գյուրջինյանին հետ կանգնել իր մտադրությունից:

«Կարծես թե, հասկացել են իրենց սխալը և այս պահին նման գործողության չեն պատրաստվում դիմել: Բայց եթե որոշեն նման քայլի գնալ, կամ նկատողություն տալ ուսանողներին, սկանդալ է լինելու: Այդ մասին իմանալու են բոլորը՝ դիվանագիտական ներկայացուցչությունները, Բրյուսովի հետ համագործակցող բոլոր համալսարանները: Ես ասել եմ՝ տղա է, թո՛ղ անի»,-ասաց Ցոլակ Ակոպյանը՝ շեշտելով, որ  շուրջ 20 տարի է՝ ԲՈՒՀ-ական համակարգի հետ է առնչվում, սակայն առաջին անգամ է տեսնում նման բան, որ ուսանողը քաղաքացիական դիրքորոշման համար հեռացվի համալսարանից:

 Հիշեցնենք, որ մայիսի 10-ին, երբ երթը՝ Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ շրջում էր համալսարաններով, Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտոր Դավիթ Գյուրջինյանը փակել էր համալսարանի դուռը՝ թույլ չտալով երթի մասնակիցներին մտնել համալսարան:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ