News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 02
Տեսնել լրահոսը

OpenAI-ը ներկայացրել է տեխնոլոգիայի վերջին վարկածը, որն ընկած է արհեստական բանականության ChatGPT չաթբոտի հիմքում։ Նոր վարկածը կոչվում է GPT-4o և կտարածվի ChatGPT-ի բոլոր օգտատերերի, ներառյալ ոչ բաժանորդների շրջանում:

Ըստ BBC-ի՝ նոր GPT-4o-ն ավելի արագ է, քան նախորդ մոդելները և ծրագրավորված է այնպես, որ երբեմն հուշումներին արձագանքելիս դառնում է չաչանակի պես շատախոս,  երբեմն էլ աջ ու ձախ սիրաբանում է:

Նոր վարկածն ընդունակ է կարդալու և քննարկելու պատկերներ, թարգմանելու օտար լեզուներից և տեսողական արտահայտչամիջոցներով բացահայտելու զգացմունքները: Օժտված է նաև հիշողությամբ, հետևաբար կարող է մտաբերել նախորդ հուշումները: ChatGPT-ին կարելի է ընդհատել, օժտված է ավելի թեթև խոսակցական ռիթմով՝ հարց տալուց հետո պատասխանը չի ձգձգում:

Ինչպես հայտնում է BBC-ն, GPT-4o-ի ձայնային վարկածի ցուցադրության ժամանակ նա ոչ միայն թղթի վրա գրված պարզ հավասարում է լուծել, այլև այն լուծելու վերաբերյալ օգտակար խորհուրդներ է տվել։ ChatGPT-ը վերլուծել է համակարգչային ծածկագիրը՝ այն թարգմանելով իտալերենից անգլերեն և մեկնաբանել է սելֆի արած ժպտացող տղամարդու զգացմունքները։

ChatGPT-ն ամերիկյան առոգանությամբ ջերմ կանացի ձայնով ողջունել է զրուցակիցներին՝ հարցնելով նրանց որպիսությունը։ Երբ նրան հաճոյախոսել են, պատասխանել է. «Վե՛րջ տվեք, ինձ մի ամաչացրեք»:

Սակայն, ամեն ինչ այնքան էլ կատարյալ չէ, քանի որ կան նաև անսարքություններ. ինչ-որ պահի նա ժպտացող տղամարդուն շփոթել է փայտե մակերեսի հետ և սկսեց լուծել դեռևս իրեն չներկայացված հավասարումը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ