Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանից երդմնակալությանը մասնակցելու հրավեր էի ստաել, բայց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինից չեմ ստացել։ Այս մասին այսօր՝ մայիսի 7-ին, հրավիրված մամուլի ասուլիսին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ես ՌԴ նախագահից հրավեր չեմ ստացել, բայց հրավեր ստանայի նաև, այսօրվա խոսակցությունը պակաս կարևոր չէ ինձ համար, որովհետև ակնհայտորեն շատ կարևոր հարցեր ենք քննարկում»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։