News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 18
Տեսնել լրահոսը

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ֆեյսբուքյան  էջից տեղեկացնում են, որ վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո:

Նշենք, որ այս պահին շարժման անդամները Բագրատ Սրբազանի գլխավորությամբ գիշերում են Հաղարծինի վանքի մոտ:

Նշենք, որ քայլերթը մեկնարկել է Կիրանց գյուղից:

Քայլերթին է մասնակցում նաեւ «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության առաջնորդ Սուրեն Պետրոսյանը եւ ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը, Արթուր Սարգսյանը:

Բագրատ Սրբազանը ավելի վաղ հայտարարել էր, որ շարժումը մայիսի 9-ի կեսօրին կհասնի Երեւան եւ կոնկրետ պահանջներ կներկայացնի իշխանությանը:

Նրանց պահանջն է դադարեցնել իշխանություններ որդեգրած զիջողական քաղաքականությունը եւ միակողմանի զիջումներին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ