News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 18
Տեսնել լրահոսը


Կոնսերվատորիայի ուսանողները միացել են Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի գլխավորությամբ մեկնարկած քայլերթին՝ Կիրանցից Երևան:

Նրանք Բագրատ Սրբազանի հետ երգեցին «Վարդան Մամիկոնյան» օպերայից «Մենք պատրաստ ենք, Մենք ուխտել ենք...» հատվածը եւ շարունակեցին երթը:

 Նշենք, որ քայլերթը մեկնարկել է այսօր Կիրանց գյուղից:

Քայլերթին է մասնակցում նաեւ «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության առաջնորդ Սուրեն Պետրոսյանը եւ ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը, Արթուր Սարգսյանը:

Բագրատ Սրբազանը ավելի վաղ հայտարարել էր, որ շարժումը մայիսի 9-ի կեսօրին կհասնի Երեւան եւ կոնկրետ պահանջներ կներկայացնի իշխանությանը:

Նրանց պահանջն է դադարեցնել այս զիջողական քաղաքականությունը եւ միոկողմանի զիջումներին վերջ դնել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ