Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ իր երկիրը ստիպված է եղել դադարեցնել առևտրային հարաբերություններն Իսրայելի հետ և դադարեցրել ապրանքաշրջանառությունը, որի ծավալը հասել է 9,5 միլիարդ դոլարի։
«Իրադարձությունները, որոնք ծավալվել են Իսրայելի և Պաղեստինի միջև, անընդունելի են։ Իսրայելը սպանել է 40-45 հազար պաղեստինցի։ Որպես մահմեդականներ, մեզ համար անհնար էր պարզապես դիտել: Մեզ ստիպեցին քայլեր ձեռնարկել և գնացինք այն քայլին, որը պահանջվում էր։ Մենք ունեինք 9,5 միլիարդ դոլարի ապրանքաշրջանառություն, հիմա դադարեցրել ենք»,- Ստամբուլում լրագրողներին ասել է նա։ Ելույթը հեռարձակվել է Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության օգտահաշվով՝ X սոցիալական ցանցում։