News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 02
Տեսնել լրահոսը

Շարունակում ենք բախվել ատելության խոսքի հետ, ապատեղեկատվության հետ, բայց մշտադիտարկումը ցույց է տալիս, որ 3-րդ տարին շարունակ հանրային մուլտիպլեքսում գործող հեռարձակողների եթերում բացասական բովանդակությունն էականորեն պակասել է: Այդ մասին, այսօր՝ ապրիլի 30-ին, Ազգային ժողովում Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի տարեկան զեկույցը ներկայացնելիս ասաց հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը:

«Այդ դրական միտումը պայմանավորված է նաև խոսքի ազատության չարաշահումների դեմ հանձնաժողովի սկզբունքային պայքարով»,- ասաց նա:

Տիգրան Հակոբյանը խոսեց նաև լրատվական դաշտի խնդիրների մասին՝ արձանագրելով երկու փաստ, որոնց դեպքում իշխանություններն իրենց գործողություններով միջամտել են հեռարձակողների բնականոն գործունեությանը: Մեկը վերաբերում է ԸՕ-ում փոփոխված նորմին, որով մասնավոր ՀԸ-ները նախընտրական շրջանում պարտավոր են անվճար ինչ-որ քանակի եթերաժամ տրամադրել ընտրությանը մասնակցող քաղաքական ուժերին:

«Կարծում ենք, որ դա անթույլատրելի է: Մենք նույնիսկ շատ կոպիտ համեմատություն ենք բերել. դա նույնն է, որ մասնավոր այլ տնտեսվարողներին, օրինակ՝ բենզալցակայաններին, օրենքը պարտադրի նախընտրական շրջաններում յուրաքանչյուր կուսակցությանը ինչ-որ քանակի պարտադիր բենզին տալ: Դրանով սահմանափակվում է հեռարձակողների՝ ինքնուրույն աշխատելու իրավունքը»,- ասաց նա:

Երկորրդ խնդիրը վերաբերում է Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական շրջանում հեռուստատեսությունների ազդակների պարբերաբար անջատումներին. «Մեր կարծիքով՝ դա արվել է առանց ՀԸ-ների շահերը հաշվի առնելու»:

Տիգրան Հակոբյանն անդրադարձավ նաև Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովին առնչվող քննադատություններին. «Գաղտնիք չէ, որ մեր հանձնաժողովի որոշումների անաչառությունը, արհեստավարժությունը կասկածի տակ է դրվում: Շատ հաճախ խոսում են իշխանությունների կողմից իջեցված պատվերի մասին, այդպիսի մեղադրանքներ էլ կան, սակայն հավաստիացնում եմ ձեզ՝ դրանք մերկապարանոց են, հատկապես, որ այդ մեղադրանքները որևէ անգամ չեն հիմնավորվել որևէ փաստով կամ դրվագով»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ucom-ի գլխավոր տնօրենը մասնակցել է Առաջնորդության դպրոցի ավարտական միջոցառմանը
Դուք էլ, որպեսզի դառնաք լավ առաջնորդներ պիտի չվախենաք ստեղծագործ, հետևողական ու վստահ լինել ձեր աշխատանքի մեջ...
Հայտնի են դարձել EWC 2024 Հայաստանի ազգային հաղթողները (ֆոտո)
2019 թվականից ի վեր EWC-ն վերածվել է աշխարհի ամենամեծ և ամենատարբեր ստարտափ մրցույթների և աջակցության ծրագրերի հարթակի...
Ucom-ի աջակցությամբ երիտասարդները ծանոթանում են բնապահպանական կարևոր խնդիրներին
Բազմազան, մաքուր բնությունն այն է, ինչ մենք ցանկանում ենք ժառանգել հաջորդ սերունդներին...
Ucom-ի ու TEAM Telecom Armenia-ի 16 կայաններ դեռ գտնվում են խափանված վիճակում
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը երեկվանից...
Լոռու և Տավուշի մարզերում հեղեղումների հետևանքով որոշ բաժանորդներ կարող են նկատել շարժական կապի խափանումներ
Ընկերությունից հայցում են բաժանորդների ներողամտությունը և վստահեցնում, որ...
  «Ռոստելեկոմ Հայաստանը» վերափոխվում է «OVIO»-ի
Մինչև 2024թ․ ընկերությունը Հայաստանում կատարել է ավելի քան 37 մլրդ դրամ ներդրում և վճարել 14 մլրդ դրամ հարկ...
Ամենաշատ