News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 18
Տեսնել լրահոսը

Խորհրդարանը քննարկում է ԱԺ պատգամավորներ Բաբկեն Թունյանի և Նարեկ Զեյնալյանի՝ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:

Հիմնական զեկուցող Բաբկեն Թունյանի խոսքով՝ ինքը և իր գործընկերը ներկայացրել են մի օրենքի նախագիծ, որով մի փոքր լրացում է կատարվում Հարկային օրենսգրքում, որը մի փոքր կհեշտացնի մեր այն հարյուր հազարավոր հայրենակիցների կյանքը, որոնք հատկապես մեքենա են վարում. խոսքը տեխզննման և գույքահարկի գործընթացի մասին է:

Թունյանը հայտնեց՝ կա օրենքի պահանջ, որի համաձայն՝ քաղաքացին գույքահարկի գծով իր պարտքերը պետք է վճարի, որից հետո նրան թույլատրվում է տեխզննման պրոցեսը անցնել:

«Հասկանալի է, որ այս երկու պրոցեսները տարբեր են, պարզապես ժամանակին այս երկու գործառույթը կապել են իրար, որպեսզի համայնքները կարողանան գույքահարկի գծով իրենց հավաքագրումներն ամբողջ ծավալով իրականացնել: Սակայն այստեղ, մեր կարծիքով, կա անարդար դրույթ, որովհետև մի կողմից՝ գույքահարկը վճարելու վերջնաժամկետը դեկտեմբերի 1-ն է, բայց երբ, օրինակ, քաղաքացին իր մեքենան տանում է տեխզննման, ենթադրենք, հունվարին կամ փետրվարին, իրեն ստիպում են վճարել տվյալ տարվա գույքահարկն ամբողջությամբ:

Դրա համար մենք օրենքով առաջարկում ենք, որպեսզի պարտադիր լինի վճարել նախորդ տարվա պարտքը, ոչ թե ընթացիկ տարվանը, որովհետև եթե համայնքներն ունեն ֆինանսների խնդիր և ցանկանում են իրենց գումարները հնարավորինս արագ հավաքել և տնօրինել, քաղաքացները նույնպես ունեն այդ գումարների կարիքը»,- պարզաբանեց Թունյանը: 

Նա նաև տեղեկացրեց՝ Կառավարության իրենց գործընկերներն առաջարկել են դիտարկել այն  տարբերակը, որ վճարվի ոչ թե նախորդ տարվա պարտքը, այլ տվյալ պահի դրությամբ, կամ գույքահարկը վճարվի ոչ թե տարեկան, այլ ամսական կտրվածքով:

«Առաջինից երկրորդ ընթերցում նաև այս փոփոխությունը կանենք»,- հայտնեց նա՝ նշելով, որ պատրաստ են քննարկել առաջարկը:

Թունյանը հայտնեց՝ օրենքը ուժի մեջ կմտցվի 2025 թվականի հունվարի 1-ից, որպեսզի համայնքները հնարավորություն ունենան իրենց գալիք տարվա բյուջեները պլանավորել:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՄՆ ռազմաօդային ուժերը կստանան էլեկտրական «թռչող մեքենաներ»
Աշխատանքային խումբը կփնտրի ծրագրեր կամ այլ գործողություններ ԱՄՆ բանակի ներսում, որոնք կարող են...
Porsche-ն մանրամասնել է հիբրիդային շարժիչով նոր 911 մոդելի մասին
Հիբրիդային շարժիչով նոր 911-ը Nürburgring Nordschleife-ը մեկ շրջանն անցել է 7:16,934 րոպեում, ինչը նախորդ մոդելի համապատասխան վարկածից 8,7 վայրկյանով արագ է...
Հնդկաստանում կարտադրվի աշխարհում առաջին սերիական մոտոցիկլը, որը կաշխատի բնական գազով
Բնական գազով աշխատող առաջին մոտոցիկլն աշխարհում կարտադրվի Հնդկաստանում...
Land Rover-ը թարմացրել է Defender ամենագնացը
Նոր SUV-ի հիմնական փոփոխությունն ուժային համակարգն է...
ԱՄՆ-ը նախատեսում է Չինաստանից բերվող բուժսարքավորումների եւ ավտոմեքենաների նոր տուրքեր մտցնել
Արդեն այս շաբաթ նոր տուրքեր կմտցվեն...
Porsche նոր էլեկտրական սեդանը վերածվել է ավտոմրցարշավների անվտանգ մեքենայի
Porsche Taycan Turbo GT-ը անվտանգ է դարձել ավտոմրցարշավների համար...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ