News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 19
Տեսնել լրահոսը

Հնդկական պաշտպանական հետազոտությունների և զարգացման կազմակերպությունը (DRDO) ներկայացրել է սեփական դիզայնի թեթև զրահաբաճկոն, որը ստեղծվել է կերամիկական զրահի միջոցով։ Այս մասին DRDO-ն հայտնել է X-ում (նախկինում՝ Twitter):

Նրա տվյալներով՝ նոր զրահաբաճկոնը մշակվել է Կանպուրում գտնվող Defence Materials and Stores Research and Development Establishment (DMSRDE) կողմից։

«DMSRDE Kanpur-ը հաջողությամբ ստեղծել է հատուկ թեթև զրահաբաճկոն՝ բարձր մակարդակի սպառնալիքներից պաշտպանվելու համար», - ասվում է հաղորդագրության մեջ: Ժիլետի դիզայնում օգտագործվել է մոնոլիտ կերամիկա, «որն ունակ է կասեցնելու 7,62x54 տրամաչափի վեց փամփուշտ»,- նշում են վարչությունում։

Զրահաբաճկոնը հաջողությամբ փորձարկվել է Չանդիգարհի բալիստիկ լաբորատորիայում։ Նախատեսվում է, որ շուտով նման ժիլետներ կսկսեն մատակարարվել Հնդկաստանի զինված ուժերին: Բացի այդ, դրանք նաեւ կրտահանվեն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ